Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան և վարքի խանգարումներ

Ախտորոշումը՝ դեպրեսիա. ինչպե՞ս պայքարել

Ախտորոշումը՝ դեպրեսիա. ինչպե՞ս պայքարել

Դեպրեսիան դա հոգեկան խանգարում է, որի նախանշաններն են ընկճվածությունը, անտարբերությունը, հուսահատությունը, հոռետեսությունը, թմրածությունը, կենտրոնանալու անկարողությունը, տարբեր սոմատիկ խանգարումները: Որպիսի դեպրեսիան հիվանդություն համարվի ախտանիշները պետք է լինեն վառ արտահայտված: Սակայն նույնիսկ մենակությունն ու ճնշվածությունը կարող են իջեցնել կենսունակությունը:


Ինչպե՞ս պայքարել:

1. Արտահայտվեք: Գտեք այնպիսի զրուցակից, որին դուք վստահում եք: Պատմեք նրան ձեր անհանգստությունների մասին: Նման ձևով ձեզ անհանգստացնող խնդիրներին հստակ ձևակերպում եք տալիս, իսկ դա նշանակում է, որ հաջորդ էտապում կգտնեք դրանց ճիշտ լուծումը:

2. Մի կենտրոնացեք խնդիրների վրա: Մի անգամ արտահայտվելով, ձեր ուշադրությունը շեղեք  այլ բանի վրա, զրուցակցի հետ խոսեք չեզոք թեմաներով:


3. Ձեզ գործ գտեք: Այնպիսի գործ, որը հետաքրքիր է ձեր համար: Եթե ձեռքերը, մտքերը և ուշադրությունը զբաղված լինեն հետաքրքիր որևէ բանով, դատարկ մտքերի համար ժամանակ չի մնա: Ի՞նչ անել, եթե ամեն ինչ տխուր է թվում և հոգին ոչ մի հտաքրքրություն չի գտնում: Այդ դեպքում զբաղվեք որևէ գործով, որը միշտ հետաձգել եք: Շատ տեղին կլինի տան մեծ մաքրության կազմակերպումը:


4. Զգացմունքներին ազատություն տվեք: Հաճախակի մեր զգացմունքները թաքցնում ենք մեր ներսում, որոնք ժամանակի ընթացքում թափվում են հենց մեր գլխին: Գիտակցեք ձեր զգացմունքները և նրանց թույլ տվեք արտահայտվել: Լացեք, ճչացեք, բարձին հարվածեք կամ նույնիսկ կոտրեք ձեր չսիրած բաժակը: Գլխավորը, դա արեք, երբ մենակ եք:


5. Զբաղվեք ֆիզկուլտուրայով: Ստիպեք ձեզ գոնե դուրս գալ փողոց և թեթևակի վազել զբոսայգով: Իհարկե գերազանց տարբերակ են Ֆիթնեսը և սպորտդահլիճը: Ֆիզիկական վարժությունները ակտիվացնում են գիպոֆիզի աշխատանքները և արտադրում են «երջանկության հորմոնը»:


6. Վերանայեք աշխարհի նկատմամբ ձեր հայացքները: Ձեր դեպրեսիան հիմնված է ձեզ շրջապատող իրականության նկատմամբ բացասական վերաբերմունքի վրա: Ձեր կյանքին նայեք կողքից, նշեք դրական պահերը: Անցյալում թողեք անցյալը, հիշեք, որ տհաճ պահերը արդեն անցել են:


Ապրե'ք ներկայով:


Եթե գտնում եք, որ դեպրեսիայից ինքնուրույն չեք կարող ազատվել, ապա դիմեք մասնագետների օգնությանը:

Սկզբնաղբյուր. lifestyle.ru.msn.com
Լուսանկարը. vekzhivu.com
Թարգմանությունը. mediainform.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ